Ֆրանսիան ռուսական պատժամիջոցների պատճառով օգնություն է խնդրում ԵՄ-ից

00:58 • 10.08.14

Ֆրանսիան դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ սննդամթերքի ներմուծումն արգելելու` Ռուսաստանի որոշման հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:


Հայտարարությունն արվել է, երբ Ֆրանսիայի նախագահը հանդիպել է սննդամթերքի ֆրանսիացի արտադրողների հետ, որոնք լրջորեն մտահոգված են ռուսական արգելքի հետևանքներով:
 

Հայտարարության մեջ ընդգծվում է «Դեպի ռուսաստան եվրոպական և ֆրանսիական արտահանումների կարևորությունը», ինչպես նաև` հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովը որոշել էր հատուկ ուշադրություն դարձնել պտուղ և բանջարեղեն արտադրողներին, որոնք արդեն դժվարություններ ունեն շուկայում:
 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն, ի պատասխան իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների, որոշել էր մեկ տարով դադարեցնել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից սննդամթերքի ներմուծումը: