Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել. կան ողջ մնացածներ
Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել:
Թեհրանում «Մեհրաբադ» օդանավակայանի մոտակայքում «Իրան-140» ուղևորատար ինքնաթիռը վթարի հետևանքով կան կենդանի մնացած ուղևորներ: Այդ մասին իրանական Fars գործակալությանը հայտնել է Իրանի տրանսպորտի նախարարի օգնական Ալի Ռեդա Ջեհանգիրյանը, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանից Տաբաս քաղաք ուղղող Taban Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է 40-ից ավելի մարդ:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքուղուց չորս մղոն հեռավորության վրա: Ենթադրաբար, թռիչքից հետո այն փոխել է իր կուրսը ուղին, ուղևորների մի մասը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է նա:
Պաշտոնյան նաև նշել է, որ ինքնաթիռն ընկել է անտառային հատվածում, այդ պատճառով երկրի վրա զոհեր և ավերածություններ չկան:
Իրանի օդանավակայանների սպասարկմամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Իլհանիի խոսքերով՝ ինքնաթիռում է եղել 40 ուղոևր և անձնակազմի 8 անդամ: «Ինքնաթիռում եղած մարդկանց մեծ մասը մահացել է»,- հավելել է Իլհանին: Նա հստակեցրել է, որ նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի տեխնիկական անսարքությունը:
Russia Today-ը՝ հղում անելով Tasnim News Agency-ին հաղորդում է, որ ավիավթարի հետևանքով կենդանի է մնացել երեք մարդ: Նշվում է, որ ինքնաթիռի վթարի ժամանակ հինգ հոգի դուրս է թռչել ինքնաթիռից՝ փորձելով փրկվել, և նրանցից երեքին դա հաջողվել է:










