Համացանցում հայտնվել է ԱՄՆ–ի կողմից Իրաքում թիրախների ռմբակոծության տեսանյութը

14:22 • 10.08.14

Ուրբաթ օրը՝ ԱՄՆ-ն սկսել է ռմբակոծել Իրաքի և Լևանտի Իսլամական պետության դիրքերը, որը սրընթաց առաջխաղացում է ունենում Սիրիայում և Իրաքում, գրում է Business Insider-ը: 

ԱՄՆ ռազմածովային նավատորմի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են օգոստոսի 8-ին երկու F/A-18 Սյուփեր Հորնեթ լազերային ուղղորդված ռումբեր նետում Իրաքի և Լևանտի իսլամական Պետության դիրքերի վրա Իրաքում քրդերի մայրաքաղաք Էրբիլի մոտակայքում: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լիազորել էր օդային ռմբակոծությունը՝ Իրաքում ԱՄՆ անձնակազմը պաշտպանելու և տարածաշրջանում մարդասիրական ջանքերն աջակցելու համար: Մոտ 150 ամերիկացի ռազմական խորհրդական, ինչպես նաև մի քանի դիվանագետներ են տեղակայված Էրբիլում: