Թեհրանի օդանավակայանի շրջանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

10:25 • 10.08.14

Ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանի մոտակայքում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ Taban Airlines ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից ուղղվում էր Տաբաս իրանական քաղաք: Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ մահացել է 40-ից ավելի մարդ, ինքնաթիռում եղած ուղևորներից ոչ մեկը կենդանի չի մնացել, հաղորդում է իրանական հեռուստատեսությունը:  

Ավիավթարի պատճառը այս պահի դրությամբ հայտնի չէ, ինքնաթիռի տեսակը չի հստակեցվում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ին հայտնեց, որ այս պահին հայ զոհերի մասին տեղեկություններ չկան։ «Դեսպանությունը զբաղվում է այդ հարցով, եթե լինի նման տեղեկատվություն ֆեյսբուքի էջում մենք կտարածենք»,-ասաց նա։