Թուրքիայում ավարտվել են նախագահական ընտրությունները. առաջատարը Էրդողանն է

19:41 • 10.08.14

22.00

Hurriyet-իտեղեկացմամբ՝ քվեների ավելի քան 95% հաշվարկի արդյունքում շուրջ 52% ձայներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթում է Թուրքիայի նախագահական ընտրություններում


Ռեջեփ Թայիփ էրդողան – 51,98%՝ 19.582.453 քվե
Սելահաթթին Դեմիրթաշ – 9,63%՝ 3.626.274 քվե
Էքմելեդդին Իհսանօղլու – 38,39%՝14.462.238 քվե


20.42

Ձայների մոտ 94% հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ Ռեջեփ Թայիփ էրդողանի օգտին օգտին քվեարկել է 18.069.510 մարդ։ Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 12.879.220 ձայն, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը՝ 3.113.825։ 

19.41

Ավարտվել է Թուրքիայում այսօր անցկացված նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Hurriyet-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն այս պահի դրությամբ առաջատար է. նրա օգտին քվեարկել է 11.235.571 մարդ։ Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 7.315.448 ձայն, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը՝ 1.715.908։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի բնակիչներն առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրել են երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: Երկրի Նախագահին 165 հազար 108 ընտրատեղամասերում պետք է ընտրեր քվեարկելու իրավունք ունեցող 52 միլիոն 894 հազար 115 մարդ: