Կարկուտը վնասել է Շիրակի մարզի մոտ 150 հա ցանքատարածք

18:49 • 11.08.14

Օգոստոսի 11-ին` ժամը 10։52-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 17։00-ից մինչև 17։11-ը տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Շիրակի մարզի Աշոցք գյուղի մոտ 70 հա, Ձորաղբյուր գյուղի մոտ 50 հա և Կրասար գյուղի մոտ 30 հա ցանքատարածքներ:


Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։


Նշված տարածքները ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: