Ուկրաինացի ուժայինները հայտնում են Դոնեցկի ազատագրման վերջնական փուլին պատրաստվելու մասին

15:09 • 11.08.14

Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության ուժերը պատրաստվում են ապօրինի զինված խմբավորումներից Դոնեցկն ազատագրելու վերջնական փուլին: Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, գրում է korrespondent.net-ը:

 

«Հակաահաբեկչական գործողության ուժերը պատրաստվում են Դոնեցկի ազատագրման վերջնական փուլին: Մեր ուժերն ամբողջությամբ կտրել են Դոնեցկը Լուգանսկից: Մենք աշխատում ենք երկու քաղաքների ազատագրման ուղղությամբ»,- ընգծել է Լիսենկոն:

Նա նաև նշել է, որ Դոնեցկի ազատագրումն Ուկրաինայի ազգային գվարդիայի առաջնահերթությունն է:

 

Նախօրեին հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնից հայտնել էին, որ ուժայինները փակել են Դոնեցկի և Լուգանսկի միջև ճանապարհները: