Թուրքիան բուժման նպատակով այսօրվանից կընդունի պաղեստինցի վիրավորներին. Էրդողան
Թուրքիան այսօրվանից կսկսի բուժման նպատակով ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Գազայում վիրավորված քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գործող վարչապետ, ըստ նախնական տեղեկությունների՝ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է TRT Haber-ը:
«Բարեբախտաբար, այսօրվանից սկսած մենք մեր պաղեստինցի վիրավոր եղբայրներին կտեղափոխենք Թուրքիա»,- հայտարարել է Էրդողանը՝ նախագահական ընտրությունների ավարտից հետո:
Երեկ հայտնի էր դարձել, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հերթական հրադադարի հաստատմանը, որն ուժի մեջ է մտել գիշերը 01:00-ից, և մտադիր է Եգիպտոս պատվիրակություն ուղարկել՝ ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար:
Անցնող 32 օրերի ընթացքում պաղեստինյան կողմից զոհվել է ավելի քան 1.900 մարդ, իսկ Իսրայելը տվել է 67 մարդկային կորուստ:










