Քրդերը միջազգային հանրությունից ռազմական օգնություն են խնդրել իսլամիստների դեմ պայքարում
Իրաքի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանին միջազգային ռազմական օգնություն է խնդրել գրոհային իսլամիստների դեմ պայքարում, գրում է korrespondent.net-ը:
Խնդրանքի մասին հայտնի է դարձել, երբ ԱՄՆ-ն սկսել է Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի վրա օդային հարվածների չորրորդ ալիքը:
Ավելի վաղ քրդական ուժերը հայտարարել են, որ ծանր մարտերից հետո հետ են վերցրել Գվեր և Մահմուր քաղաքները: Քրդերի ներկայացուցչի խոսքով՝ այդ հարցում օգնել են ամերիկյան ռազմաօդային ուժերի հարվածները:
Սա առաջին դեպքն է դարձել, երբ քրդական բանակին հաջողվել է հաղթել «Իսլամական պետության» գրոհայիններին:
Միևնույն ժամանակ Իրաքի արևմտյան մասում քուրդ-եզդիները ստիպված են եղել փախչել իրենց բնակավայրերից:
Ավելի վաղ Մարդու իրավունքների գծով Իրաքի նախարար Մուհամմեդ Շայա աս-Սուդանին հայտնել էր, որ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների զոհ է դարձել առնվազն 500 քուրդ-եզդի:










