Ղրղզստանը հույս ունի մինչև տարեվերջ անդամակցել Մաքսային միությանը
Ղրղզստանը հույս ունի մինչև տարեվերջ անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք, իհարկե, ցանկանում ենք անդամակցել Մաքսային միությանը, Եվրասիական միությանը մինչև այս տարվա վերջ: Եթե լինի երկկողմ ցանկություն, իրական օգնություն, ապա…Ղրղզստանն ակտիվ աշխատանքներ է տանում այդ հարցի ուղղությամբ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա:
Իր հերթին Պուտինն ասել է, որ ղրղզ գործընկերոջ հետ կքննարկի այդ հարցերը:










