Միքի Ռուրկը Պուտինի պատկերով վերնաշապիկ է գնել
Ամերիկացի կինոդերասան Միքի Ռուրկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով վերնաշապիկ է գնել մոսկովյան ГУМ առևտրի կենտրոնում այսօր մեկնարկած ակցիայի ժամանակ, հայտնում է Взгляд-ը:
Մայրաքաղաքի գլխավոր առևտրի կենտրոնում երիտասարդ դիզայներներ Աննա Եֆրեմովան և Իվան Երշովը Պուտինի պատկերով նորաձև վերնաշապիկների նոր հավաքածուի վաճառքն են սկսել:
Ըստ դիզայներների՝ վերնաշապիկների համար ստեղծվել է 15 պրինտ. դրանց թվում է զինվորական հագուստով նախագահի պատկերը ձիու վրա նստած, Պուտինը սև ակնոցներով՝ կից գրառումներով՝ «Մարդկանցից ամենաքաղաքավարին», «Մեզ չեն հասնի» և այլն:










