Մեքսիկայում թունավոր նյութերի արտահոսքի պատճառով գետը նարնջագույն է դարձել

08:44 • 11.08.14

Մեքսիկայի հարավ-արևմուտքում գետի ջուրը նարնջագույն է դարձել, իսկ մոտ մեկ միլիոն մարդու ջրամատակարարումը սահմանափակվել է՝ թունավոր նյութերի արտահոսքի պատճառով. տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:


Ինչպես հայտարարել է ազգային ջրային հանձնաժողովը 40 հազար խորանարդ մետր քիմիկատ է թափվել Սոնորա գետ, որն անցնում է Էրմոսիլո շրջանի վարչական կենտրոնով:


Տեղի իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել զերծ մնալ գետում լողալուց: