Ռիգայի քաղաքապետին 2 շաբաթ են տվել օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար

14:55 • 11.08.14

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը պետք է մինչ օգոստոսի 27-ը փորձի լուծել քաղաքի օդի աղտոտվածության խնդիրը: Եթե պայմանը չկատարվի, ապա ուժի մեջ կմտնեն պատժամիջոցները: Այս մասին հայտնել է տարածքային զարգացման նախարար Ռոման Նաուդինիշը, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով DELFI լրատվական կայքին:

 

Պաշտոնյան հայտնել է, որ իր գերատեսչությունն օդի աղտոտվածության մասին նախազգուշացրել է քաղաքային դումային Եվրոպական հանձնաժողովից առաջ և կոչ է արել անհապաղ լուծում տալ հարցին: Նաուդինիշը նաև մտահոգություն է հայտնել, որ նորմալ չի համարում, որ մարդիկ աղտոտված օդ են շնչում:

 

Ավելի վաղ նշվել էր, որ Ռիգայում օդը սաստիկ աղտոտված է և փոշու կոնցենտրացիան գերազանցում է նորման ուղիղ 19 անգամ: