Սեուլը Փհենյանին 13 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին ավելի քան 13 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն կտրամադրի: Այդ մասին հայտնել է Հյուսիսի և Հարավի հարաբերությունները համակարգող միավորման նախարարությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Փհենյանին մարդասիրական օգնությունը կտրամադրվի համապատասխան միջազգային կառույցների միջոցով, այդ առնչությամբ նշել է «Ռենհափ» գործակալությունը:
Մասնավորապես, Սեուլը որոշում է կայացրել 7 միլիոն դոլար տրամադրել Համագործակցության միջկորեական հիմնադրամի միջոցներից: «Այդ գումարով կգնվի սնունդ կերակրող մայրերին և նորածիններին ապահովող ծառայությունների համար: Օգնությունը կտրամադրվի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով»,- հայտնել է միավորման նախարարությունը:
Բացի այդ, 6,3 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն կուղղվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով։










