Նոր Օռլեանում մեքենայից բացված կրակահերթից 2 մարդ է մահացել. կան վիրավորներ

10:51 • 11.08.14

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում մեքենայից բացված կրակահերթից մահացել են 20-ամյա երիտասարդ և 18-ամյա աղջիկ, վիրավորվել է 5 հոգի, որոնցից 3-ը՝ երեխաներ, հայտնել են ոստիկանությունից: Այս մասին գրում է The Guardian բրիտանական օրաթերթը:

 

Կինը և երկու երեխաները՝ 2 և 4 տարեկան, ծայրահեղ ծանր վիճակում են: Ֆրենկ Ռոբերթսոնը՝ ոստիկանության արտաքին կապերի բաժնից, հայտնել է, որ մուգ գույնի մեքենա է հայտնվել, որում գտնվել են մի խումբ մարդիկ, կրակահերթ արձակելուց հետո այն մեծ արագությամբ հեռացել է:

 

Նմանատիպ անհիմն ագրեսիայի դրսևորումը հնարավոր է՝ պայմանավորված է քաղաքացիների սոցիալական և տնտեսական դրության հետ, քանի որ 2005 թ.-ին «Քեթրին» փոթորկից առաջացած ջրհեղեղներն անօթևան են թողել քաղաքի բնակչության մեծ մասին: Նոր Օռլեանը համարվում է ամենադանդաղ վերականգնվող և զարգացող քաղաքը շրջանում:

 

Առանձին մեկ այլ բռնության դեպք էլ տեղի էր ունեցել կիրակի առավոտյան, երբ 20-ամյա երիտասարդը կրակել և վիրավորել էր իր ըներոջը, ապա ինքնասպան եղել ոստիկանությանը դիմադրելուց հետո: