Չինաստանում թունելի փլուզման հետևանքով 11 մարդ արգելափակվել է գետնի տակ

08:30 • 11.08.14

Փլուզման պատճառով առնվազն 13 մարդ է արգելափակված մնացել Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու շրջանում կառուցվող թունելում, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Սինխուա» գործակալությանը:


Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Շիցյան քաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ արտակարգ իրավիճակի ժամանակ մարդիկ գտնվել են թունելի ելքից 600 մետր հեռավորության վրա:


Այժմ ողբերգության վայր է բերվել ծանր տեխնիկա, ժամանել են փրկարարներ և շտապօգնության բրիգադներ: