«Միսիս աշխարհ-2014» է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը (լուսանկարներ)
Էկվադորում անցկացված «Միսիս աշխարհ-2014» մրցույթում հաղթել է Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Յուլյա Իոնինան, գրում է Взгляд-ը:
«Դա մեծ ձեռքբերում է թե՛ ինձ համար, թե՛ ընդհանրապես Ռուսաստանից մասնակիցների համար»,- ասել է Իոնինան:
«Միսիս աշխարհ- 2014», այսինքն՝ երկրագնդի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ կոչմանը հավակնել է տարբեր երկրներից 40 մասնակից:
Հաղթողի խոսքով՝ Լատինական Ամերիկայում, որտեղ անցկացվել է մրցույթը, ռուս մասնակցի նկատմամբ վերաբերմունքը շատ լավ է եղել: «Չի եղել ոչ մի բացասական վերաբերմունք: Եվ մյուս մասնակիցների կողմից նույնպես»,- հավելել է նա:
Երեք երեխաների մայր, 28-ամյա Յուլյա Իոնինան ղեկավարում է «Գեղեցկություն և բարեգործություն» բարեգործական հիմնադրամը, հաջողակ ձեռներեց է, ստանում է երկրորդ բարձրագույն կրթությունը՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ:
































