Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին պայթուցիկ սարք է հայտնաբերվել

19:23 • 12.08.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին` «Սոճիներ» հանգստյան գոտու մոտակայքում, պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տիպի նռնակ է՝ առանց պայթուցիչի, որը ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք: