Էբոլա վիրուսից իսպանացի հոգևորական է մահացել
Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակված իսպանացի հոգևորականն այսօր առավոտյան մահացել է Մադրիդի հիվանդանոցներից մեկում, հայտնում է BBC News բրիտանական լրատվական կայքը:
75-ամյա հոգևորական Միգել Պախարեսին Լիբերիայից մեկ այլ հոգևորականի հետ Իսպանիա էին տեղափոխել անցած շաբաթ: Նա ZMapp կոչվող փորձնական դեղորայքով բուժում էր ստացել:
Հաղորդվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ժնևում հաստատել է ZMapp դեղորայքի օգտագործման ցուցումները:
Տարեսկզբից այս համաճարակի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել Արևմտյան Աֆրիկայում՝ Լիբերիայում, Գվինեայում, Սիերա Լեոնեում և Նիգերիայում:










