Թուրքիայում հրապարակվել են նախագահական ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները. Էրդողանն ստացել է 51.79% քվե
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները:
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, համաձայն պաշտոնական տվյալների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է Թուրքիայի 12-րդ նախագահը:
Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ Էրդողանը ստացել է ձայների 51.79%-ը:
Ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ստացել է 38.44%, իսկ քուրդ գործիչ Սելահեթթին Դեմիրթաշը՝ 9.76%:
Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ նախագահական ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 74.12%-ը:
Հիշեցնենք, որ հաղթանակի մասին Էրդողանը հայտարարել էր ավելի վաղ և արդեն հասցրել էր շնորհավորանքներ ստանալ:
Նա հայտարարել էր, թե ինքը Թուրքիայում բնակվող 77 մլն բնակչի նախագահն է:










