Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը մարդասիրական օգնության անվան տակ ցանկանում է Ուկրաինա ներխուժել (տեսանյութ)
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնություն ուղարկելը քողարկում կարող է լինել շրջանում Ռուսաստանի ներկայությունը հաստատելու համար, գրում է gazeta.ru-ն:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև Ռուսաստանը կարող է դրա անվան տակ Լուգանսկում և Դոնեցկում իր ներկայությունը հաստատել: Այդ շարասյունն արդարացված կլինի միայն Կարմիր խաչի թույլտվությամբ»,- ասել է Ֆաբիուսը:
Այս գիշեր Ուկրաինայի արևելք է ուղղվել ռուսական մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը՝ բաղկացած 280 բեռնատարից: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ավտոշարասյան կազմում զինվորականներ չկան:










