Շիրակի մարզում քննիչը առանց որոշման մեղադրյալին ազատ է արձակել. հարուցվել է քրգործ

16:17 • 12.08.14

Շիրակի մարզում քննիչը առանց որոշման մեղադրայալին ազատ է արձակել, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Նյութերը նախապատրաստվել են Շիրակի մարզի դատախազի հաղորդման հիման վրա, ըստ որի Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Սամվել Չ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նշված քննչական բաժանմունք:

Նախաքննությունն իրականացնող քննիչը, սակայն, միջոցներ չի ձեռնարկել մեղադրյալին մեկուսարանում պահելու համար և նույն օրն առանց համապատասխան որոշման մեղադրյալին ազատ է արձակել:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: