Քերին պահանջել է, որ մալայզիական Boeing-ի կործանման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պահանջել է, որ Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ առաջիկա օրերին գտնենք ճանապարհը, որի միջոցով Պորոշենկոն և Ուկրաինան հնարավորություն կունենան աշխատելու Ռուսաստանի հետ»,- հայտարարել է նա:
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ում վստահ են, որ Boeing 777-ը խփվել է «ռուսամետ զինյալների» կողմից:
«Մենք վստահեցնում ենք Ավստրալիային և միջազգային հանրությանը, որ կատարյալ արդարություն ենք պահանջելու այդ անխիղճ հանցագործության համար»,- Սիդնեյում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Քերին:
Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հուլիսի 17-ին: Ինքնաթիռում գտնված բոլոր 298 մարդիկ մահացել են:










