ՌԴ-ում, ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, կարող են արգելել Mercedes-ի և BMW-ի պետական գնումները

11:46 • 12.08.14

Ռուսաստանում, ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, հնարավոր է արգելեն եվրոպական և ամերիկյան մեքենաների գնումը՝ պետական մակարդակով, տեղեկացնում է КоммерсантЪ-ը:

 

Նման միջոցառումների արդյունքում ռուս պաշտոնյաները ստիպված կլինեն երթևեկել ռուսական, չինական և կորեական արտադրության մեքենաներով:

 

Նշվում է, որ մինչ այսօր Ռուսաստանում Mercedes, BMW, Audi և Toyota ավտոմեքենաների մեկ երրորդը ձեռք է բերվել կորպորատիվ գնումների արդյունքում:

 

ՌԴ-ն հուլիսի 14-ին արգելել էր արտասահմանյան տեխնիկայի պետական գնումները: