Մոսկվայում մի քանի պայթյուն է հնչել (լուսանկարներ)

12:59 • 12.08.14

Լույս երեքշաբթի Մոսկվայի Վոյկովսկայա մետրոյի կայարանից ոչ հեռու գտնվող մոսկովյան երկաթգծի Ռիժսկի ուղղության Լենինգրադյան հարթակի մոտ մի քանի ուժեղ պայթյուն է հնչել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Русская планета»-ին:

 

Նախնական տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել Լենինգրադյան մայրուղում՝ Հաղթանակի կամրջի տակ: Տեսախցիկներից ստացված լուսանկարներում կամրջի մոտ ծուխ է նկատվում: Առաջին պայթյունը հնչել է մոտ ժամը 5:20-ին:

 

Ականատեսը պատմել է թերթին, որ պայթյունները տեղի են ունեցել բեռնատար մեքենայում, որը գտնվել է կամրջի տակ:

 

Դեպքի վայր են այցելել հրշեջներ, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Թերթի զրուցակցի խոսքով՝ մեքենայում կարող էին մարդիկ լինել:

 

Լենինգրադյան մայրուղու երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվել է վատ տեսանելիության պատճառով, սակայն այնուհետ այն վերականգնվել է:

http://kor.ill.in.ua/m/610x0/1484655.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1484654.jpg


http://kor.ill.in.ua/m/610x0/1484653.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1484652.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1484651.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1484647.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1484648.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1484646.jpg