Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

01:04 • 12.08.14

Նորվեգական իշխանությունները որոշել են միանալ ռուսական տնտեսության դեմ կիրառվող ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Նորվեգիայի արտգործնախարարության կողմից ստացված հրամանին:


Օգոստոսի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելք է դրել գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրներից:


Արգելք է դրվել Ավստրալիայից, Կանադայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Նորվեգիայից ՌԴ ներմուծվող տավարի և խոզի շոգեխաշած մսի, թռչնամսի ձկնեղենի, պանրի տեսակների, կաթնամթերքի, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի վրա:


Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզոն Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ ԵՄ-ն կարող է պատասխան միջոցներ ձեռք առնել: