Իրանի նախագահն իրենց քննադատողներին «դժոխք է ուղարկել»

09:24 • 12.08.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ իրանցի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ արևմտյան գերտերությունների հետ միջուկային ծրագրի հարցով համաձայնությանը դեմ հանդես եկող իրենց պահպանողական քննադատներին «դժոխք է ուղարկել», տեղեկացնում է Reuters գործակալությունը:

 

Նա իրենց քննադատողներին նաև վախկոտներ է անվանել:

«Ամեն անգամ, երբ մենք բանակցությունների ենք գնում, հայտնվում են մարդիկ, որոնք խոսում են մեր թուլության մասին: Գրո՛ղը տանի նրանց: Գնացե՛ք և գտե՛ք ավելի տաք տեղ ձեզ համար: Ի՞նչ պետք է անենք մենք»,-ասել է նա:

 

Ռոհանին հայտարարել է, որ իր կառավարությունը շարունակելու է զսպվածության քաղաքականությունն ու կառուցողական համագործակցությունն Արևմուտքի հետ: