Ռուսամետ անջատողականների մոտ պատանդ է պահվում մոտ 350 մարդ. Ուկրաինայի ԱԳՆ

17:36 • 12.08.14

Դոնբասում գործող անջատողականներն օգոստոսի 12-ի դրությամբ պատանդ են պահում մոտ 350 մարդու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին, գրում է korrespondent.net-ը:

 

Նա հավաստիացրել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն: Ընդ որում՝ չի նշվում, թե պատանդների թվում որքան զինվորականներ կան և որքան՝ խաղաղ բնակիչ:

 

Լուբկիվսկին կոչ է արել անջատողականներին անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին: Փոխնախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել իրենց այդ հարցում:

 

Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ գերիների փոխանակում են անցկացրել ուկրաինացի ուժայինների հետ և ազատ են արձակել չորս զինծառայողի, այդ թվում՝ մեկ սպայի: