Հաստատվել է, որ Ռոբին Ուիլյամսը ինքնասպանություն է գործել. նա կախվել է գոտիով
Հաստատվել է, որ ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը մահացել է ինքնասպանության հետևանքով, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրը, ոստիկանությանը վկայակոչելով, հավաստում է, որ դերասանը կյանքին հրաժեշտ է տվել կախվելու միջոցով: Նա օգտագործել է գոտի, որը տեղակայել է դռան և դռան շրջանակի արանքում:
63-ամյա դերասանին այսօր մահացած էին գտել Կալիֆոռնիայի Մերինի շրջանի իր տանը: Տեղի ոստիկանության շերիֆն ասել է, որ Ուիլյամսի անձնական օգնականը նրան վզից կախված էր գտել տան սենյակներից մեկում: Ուիլյամսի բազկի վրա նաև կտրվածքներ կան: Նրա դիակի մոտ նաև գրպանի դանակ է հայտնաբերվել:
Հայտնի է, որ ինքնասպանության նախօրեին Ուիլյամսը երեկոյան տեսել է կնոջը:










