Ուկրաինայի ուժայիններն ու անջատողականները փոխանակել են գերիներին

14:07 • 12.08.14

Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության կողմնակիցներն ու ուկրաինացի ուժայինները փոխանակել են գերիներին, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 11 մարդ՝ 7 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, և 4 անջատողական:

 

Հանդիպումը տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում: Նշվում է, որ զինծառայողներից երկուսը վիրավոր են եղել: Նրանցից մեկի վիճակը ծանր է, նրա հետևից եկել է մայրը: 

 

«Նրան ոչ ոք չի տանջել: Դոնեցկում նրան վիրահատել են, քանի որ բեկորային վնասվածք էր ստացել: Ես դիմեցի Դոնեցկի իշխանություններին, և ինձ թույլ տվեցին հանդիպել որդուս»,-պատմել է կինը: