Ուկրաինայի ռադան չի ընդունել երկրի շահերը պաշտպանելու նպատակով պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

15:43 • 12.08.14

Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել երկրի շահերը պաշտպանելու նպատակով պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը, գրում է comments.ua-ն։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նախարարների կաբինետը Ռադա էր ուղարկել պատժամիջոցների մասին օրենքը, որը պարտավորվում է պաշտպանել Ուկրաինայի շահերը Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ագրեսիայից։
 

«Ուկրաինան պահանջում է մյուսներից պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն չունի դա ինքնուրույն անելու: Այդ իսկ պատճառով կառավարությունը խնդրում է Գերագույն ռադային քվեարկել պատժամիջոցների ինստիտուտի ներդրման օգտին»,- հայտարարել էր վարչապետ Արսենի Յացենյուկը մինչ քվեարկությունը: