Յացենյուկը կոչ է արել Գերագույն ռադային քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի օգտին

15:11 • 12.08.14

Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը կոչ է արել ռադային քվեարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքի օգտին, հաղորդում է ИТАР-ТАСС –ը:

 

«Ուկրաինան պահանջում է մյուսներից պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն չունի դա ինքնուրույն անելու: Այդ իսկ պատճառով կառավարությունը խնդրում է Գերագույն ռադային քվեարկել պատժամիջոցների ինստիտուտի ներդրման օգտին»,- հայտարարել է նա լիագումար նիստի ժամանակ:

 

Ընդ որում, Յացենյուկի խոսքով, «կարող է լինել միայն մեկ նման քվեարկություն, արդյունավետ, հիմնովին և ամբողջությամբ»: