Թուրքիայում ավտոբուս է շրջվել. զոհվել է 7, վիրավորվել՝ 44 մարդ

13:27 • 13.08.14

Թուրքիայում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել: Աքսարայ-Անկարա ճանապարհի 20-րդ կիլոմետրին ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

 

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 7, վիրավորվել՝ 44 մարդ:

 

Վիրավորները տեղափոխվել են Աքսարայի պետական հիվանդանոց: