Ալիևի նստավայրի մոտ ամուսիններ են ինքնահրկիզվել

13:03 • 13.08.14

Ադրբեջանի նախագահական նստավայրի մոտ ամուսիններ են ինքնահրկիզվել, տեղեկացնում է haqqin.az կայքը:

 

39-ամյա Էլչին Ալիմուրադովն ու նրա կինը՝ 32-ամյա Ժալյա Սալահովան, ինքնահրկիզվել են՝ ի նշան Սումգայիթում գտնվող իրենց տունը քանդելու դեմ բողոքի:

 

Էլչին Ալիմուրադովը Ղարաբաղյան պատերազմի վետերան է և մասնակցել է Թարթառի մարտերին:

 

Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Կնոջ վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: