Ապարանում ավտոտնակում բենզինով լի տարայի պայթյունի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է
ՀՀ ոստիկանության կայքը նշում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի շրջանի քերծված վերքեր վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված Դերենիկ Բ.-ն և «մարմնի վերին կեսի 1-2 աստիճանի այրվածք» ախտորոշմամբ 1966 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Դերենիկ Բ.-ի ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:










