Սաուդյան Արաբիայում 5 մարդ է ազատազրկվել Սուրբ Վալենտինի օրը նշելու համար
Սաուդյան Արաբիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել 5 երիտասարդների գործով ավելի վաղ կայացված որոշումը, որոնք 2014թ. փետրվարի 14-ին իրենց տանը տոնական երեկույթ էին կազմակերպել Սիրահարների տոնի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն։
Երիտասարդները դատապարտվել են 5-10 տարվա ազատազրկման, ինչպես նաև 1000-1500 մտրակի հարվածների։ Ազատ արձակվելուց հետո նրանց որոշ ժամանակ կարգելվի դուրս գալ երկրի սահմաններից։
Հինգ տղամարդ, որոնցից 3-ը ծառայում են թագավորության անվտանգության ուժերում, ձերբակալվել էին փետրվարի 14-ին։ Մեղադրող կողմը, որպես տղաների մեղքի ապացույց, ներկայացրել է բնակարանում այդ պահին գտնվող լիքյորն ու այլ թույլ ալկոհոլային խմիչքներ, զարդեր սրտի տեսքով, մոմեր և կարմիր վարդեր։
Սիրահարների օրը տոնելն արգելված է Սաուդյան Արաբիայում, ինչպես և այլ եվրոպական ոչ մուսուլմանական տոները։










