Ավիավթարի հետևանքով մահացել է Բրազիլիայի նախագահի թեկնածուն

21:46 • 13.08.14

Ավիավթարի հետևանքով մահացել է Բրազիլիայի նախագահի թեկնածու Էդուարդու Կամպոշը. տեղեկացնում է globo.com-ը։


49-ամյա քաղաքական գործիչը գտնվել է Cessna 560XL մասնավոր ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել Սանտոս քաղաքի մերձակայքում։ Մահացել է ևս 6 մարդ, որոնք գտնվել են ինքնաթիռում։


Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։ Ինքնաթիռը Դիո դե Ժանեյրոյից թռնում էր Սանտոս։


Կամպոշը պատրաստվում էր մասնակցել Բրազիլիայի նախագահական ընտրություններին՝ առաջադրվելով սոցիալիստական կուսակցության կողմից։


Նշենք, որ նախագահական ընտրություններն անց են կացվելու 2014-ի հոկտեմբերի 5-ին։