Պուտինյան «մարդասիրական ավտոշարասյունը» չի անցնի Խարկովի շրջանի տարածքով. Ավակով
Մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ավտոշարասյունը չի անցնի Խարկովի շրջանի տարածքով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Ոչ մի պուտինյան «մարդասիրական ավտոշարասյուն» չի անցնի Խարկովի շրջանի տարածքով: Ցինիկ ագրեսորի սադրանքը մեր տարածքում անթույլատրելի է»,- գրել է նա՝ նշելով, որ դա պաշտոնական տեղեկություն է:
«Թող այդ 30 տոննա աղը, որ Պուտինը բերում է որպես «մարդասիրական օգնություն», լցնի իր …»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Մոսկվայի կողմից Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնություն ուղարկելը քողարկում կարող է լինել շրջանում Ռուսաստանի ներկայությունը հաստատելու համար: Ռուսաստանն Ուկրաինայի արևելք էր ուղղել ռուսական մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը՝ բաղկացած 280 բեռնատարից:










