Չիլիում հարձակվել են ինկասատորների վրա և 11 մլն դոլար գողացել

09:05 • 13.08.14

Չիլիում մի խումբ մարդիկ հարձակվել են ինկասատորների վրա և գողացել են մոտ 11 մլն դոլար, այս մասին տեղեկացնում է Kommersant.ru կայքը։


Չիլիի պատմության մեջ ամենախոշոր այս գողությունը կատարվել է մայրաքաղաք Սանտիագոյի օդանավակայանում: Հանցագործներին հաջողվել է զենքի սպառնալիքով ներթափանցել տերմինալի պահպանվող բեռների հատված այն պահին, երբ ինկասատորները դրամական միջոցները տեղափոխելիս են եղել ինքնաթիռ։ Հետապնդումից խուսափելուց՝ հանցագործները մեխեր են նետել գետնին:


Պարբերականը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ինկասատորային մեքենայի պահպանությունն իրականացվել է մասնավոր ընկերության աշխատակիցների կողմից, որոնք օդանավակայանի օրենքների համաձայն իրենց հետ զենքեր չեն ունեցել: Սակայն հանցագործները ոչ միայն զինված են եղել, այլ նաև ունեցել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը օդանավակայանի բեռների այդ հատված մուտք գործելու համար:


Այս կապակցությամբ Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյայլիլիոն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, խոսքը կազմակերպված հանցավոր խմբի մասին է:


Ինկասատորները պաշտոնատար անձինք են ովքեր մեծ հիմնարկությունների և բանկերի համար կատարում են ինկասացիա՝ թանկարժեք փաստաթղթերի, մետաղների և դրամական միջոցների ապահով փոխադրումը: