Դանիայում երշիկի թունավորման հետևանքով 12 մարդ է մահացել

01:17 • 13.08.14

Դանիայի անասնաբուժության և սննդի հանրային վերահսկողության ծառայությունը (DVFA) հայտնել է ցուպիկայիև մանրէների հետևանքով առաջացած թունավորման մասին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին:

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ թունավորման արդյունքում 12 մարդ է մահացել, նրանք բոլորն էլ սննդակարգում Դանիայի Jørn A. Rullepølser-ի արտադրության երշիկ են օգտագործել:


Ընկերությունը երշիկեղեն և մսամթերք է արտադրում Դանիայում հայտնի այլ արտադրողների համար:


Դանիայի անասնաբուժության և սննդի հանրային վերահսկողության ծառայությունը հայտնել է, որ Jørn A. Rullepølser-ի արտադրությունը ժամանակավորապես կասեցվել է, իսկ բաշխված ապրանքատեսականին՝ բռնագրավվել: