Դոնեցկում McDonald's ռեստորանները աղքատների համար ճաշարանների կվերածվեն

08:24 • 13.08.14

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում McDonald's ռեստորանները կվերածվեն անվճար ճաշարանների կարիքավոր բնակիչների համար։ Նման հայտարարություն է արել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Բորիս Լիտվինովը, փոխանցում է Lenta.ru կայքը։


«Այժմ ռեստորանների ցանցը չի աշխատում։ Կօգտագործվեն տարածքները և սարքավորումները՝ քաղաքի կարիքավոր ընտանիքների համար սնունդ պատրաստելու և կերակրելու նպատակով»,- ասել է Լիտվինովը՝ նշելով, որ հաստատությունների տերերի հետ, նրանց վերադառնալու դեպքում, փոխհատուցման վերաբերյալ բանակցություններ կտարվեն։


Դոնեցկում կա 3 McDonald's, որոնք դադարել են գործել՝ 2014թ. ապրիլին Դոնեցկի Հանրապետության հռչակումից հետո։