ԵՄ-ն Իրաքի, Ուկրաինայի և Գազայի հարցով արտակարգ նիստ կհրավիրի

17:30 • 13.08.14

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ մտադիր է արտգործնախարարների հատուկ հանդիպում կազմակերպել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով:

 

Ակնկալվում է, որ այն ամբողջությամբ նվիրված կլինի Իրաքի, Ուկրաինայի և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին:

 

Իտալիայի արտգործնախարարությունը հաղորդել է, որ արտգործնախարարների հանդիպումը կկայանա այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին:

 

Ուկրաինային նվիրված արտակարգ նիստ ավելի վաղ հրավիրել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը: