Ֆրանսիան զենք կտրամադրի Իրաքի քրդերին

15:17 • 13.08.14

Ֆրանսիան առաջիկա ժամերին զենք կմատակարարի Իրաքի քրդերին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է BBC-ն:

 

Ֆրանսիան նման որոշում կայացնելու համար ստացել է Իրաքի իշխանությունների հավանությունը, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

 

Քրդական ուժերը պայքարում են հյուսիսային Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ: Հակամարտության պատճառով հազարավոր մարդիկ տեղահանվել են:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ լրացուցիչ 130 ռազմական խորհրդատու է ուղարկել Քրդական շրջան: