ԱՄՆ-ն որոշել է զինվորականների հավելյալ խումբ ուղարկել Իրաք

09:34 • 13.08.14

ԱՄՆ-ն Հյուսիսային Իրաք կուղարկի իր զինծառայողների հավելյալ խումբ՝ լեռնային շրջաններում «Իսլամական պետության» գրոհայիններից թաքնվող տասնյակ հազարավոր մարդկանց օգնության տրամադրման կազմակերպմանն աջակցելու համար, գրում է Взгляд-ը:

 

«Այդ շրջան կուղարկվի 100-ից ավելի ռազմական խորհրդատու»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

 

Միևնույն օրը CNN հեռուստաընկերությունը հայտնել է Իրաք 75 ամերիկացի ռազմական խորհրդատուի մեկնելու մասին, որոնք կօգնեն իրաքցի զինվորականներին զինված իսլամիստների դեմ պայքարում:

 

CNN-ի հաղորդագրության մեջ չի հստակեցվել, թե արդյոք խոսքը ռազմական խորհրդատուների տարբեր խմբերի մասին է, որոնք Իրաք են ուղարկվում տարբեր առաքելություններով, թե հայտարարված զինծառայողների խմբաքանակը մեծացնելու որոշման մասին:

 

Անցած շաբաթ ամերիկացիներն օդային հարվածներ էին հասցրել Իրաքի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի վրա: