Ասանժի հետ ճաշելը բարեգործական աճուրդի լոտ է դարձել

14:09 • 13.08.14

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ճաշը Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը բարեգործական աճուրդի լոտ է դարձել: Այդ մասին հայտնում է միջոցառման կազմակերպիչ CharityBuzz ընկերությունը, գրում է gazeta.ru-ն:

 

Նվազագույն դրույքը 5 հազար դոլար է, գնահատված գինը հասնում է 50 հազար դոլարի: Հայտերի ընդունումն ավարտվում է օգոստոսի 28-ին:

 

Աճուրդի հաղթողը զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ կհանդիպի Ասանժին Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում: WikiLeaks-ի հիմնադրի հետ ճաշի ժամանակ հնարավոր կլինի քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական, անվտանգության հարցեր և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

 

Ստացված հասույթը կփոխանցվի Amrs Around the Child կազմակերպությանը:

 

Նշենք, որ Ասանժն Էկվադորի դեսպանատանն է գտնվում արդեն ավելի քան 2 տարի: