Մարտունիում դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

13:19 • 13.08.14

Ոստիկանության Նաիրիի և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Վահան՝ 1984 թ. ծնված Վահան Ս.-ն, որն օգոստոսի 12-ին, ժամը 13.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն, օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Քասախ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նշված դանակով վնասվածքներ է հասցրել Կարեն Ս.-ին աջ ոտքի և ձախ կողքի շրջանում, իսկ Արմեն Մ.-ին` ձախ թիակի շրջանում։ 

Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «10 և11-րդ կողերի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Կարեն Ս.-ն: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ օգոստոսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում, վիճաբանության ժամանակ, Կարեն Ս.-ն, 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1991 թ. ծնված Գարեգին Մ.-ն ծեծի են ենթարկել Քասախ գյուղի բնակիչ ոմն Վահանի, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով Կարեն Ս.-ին աջ ոտքի և ձախ կողքի շրջանում, իսկ Արմեն Մ.-ին` ձախ թիակի շրջանում, պատճառել է վնասվածքներ: 

Արմեն Մ.-ին և Կարեն Ս.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը և տեղեկացնում, որ նյութերն ուղարկվում են Մարտունու քննչական բաժանմունք: