Ֆլորենցիայի օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավ է հրդեհվել, հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը:
Անձնակազմը որոշում է կայացրել տարհանել 121 ուղևորներին. նրանք հապճեպ լքել են օդանավը:
Հրդեհվածը իսպանական Vueling Airlines ընկերության Airbus A319 օդանավ է, որը ժամանել էր Փարիզից: Իշխանությունները հայտարարել են, որ նախնական տվյալով՝ հրդեհը բռնկվել է վայրէջքից հետո: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
Ֆլորենցիայի օդանավակայանը վերսկսել է իր ընդհատված աշխատանքը:










