Սեբաստիայի փողոցից 6 գառ գողացած անձը բերման է ենթարկվել

12:55 • 13.08.14

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Վ.-ին և 1984 թ. ծնված Աշոտ Ա.-ին` վերջինիս պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, որի մեջ եղել է 6 գառ: 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Վարդան Վ.-ն, վերը նշված հասցեին կից շինության պատուհանի երկաթե ցանցը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, մտել է անասնագոմ, գողացել 6 գառ և հիշյալ տաքսի ավտոմեքենան կանգնեցնելով` փորձել է տեղափոխել գողոնը, սակայն բռնվել և բերման է ենթարկվել: 

Կատարվում է նախաքննություն: