Սերբիայում 14 մարդ հոսպիտալացվել է՝ Էբոլայով վարակվելու կասկածանքով
Սերբիայում 14 մարդ բժիշկների հսկողության տակ է առնվել՝ Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր վերադարձել են աֆրիկյան երկրներից, որտեղ համաճարակ է բռնկվել, գրում է inserbia.info-ն:
Այդ երկրներից վերադարձող ուղևորներն անցնում են բժշկական ստուգում և պարտավոր են վերադարձից հետո 24 ժամվա ընթացքում կապվել տեղի համաճարակային ծառայության հետ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը:
14 քաղաքացիների առողջական վիճակին կհետևեն 21 օրվա ընթացքում: Հենց այդքան է տևում Էբոլա վիրուսի ինկուբացիոն շրջանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վիրուսով արդեն վարակված է 1.848 մարդ, 1.013-ը մահացել է:










