Թուրքիայում սիրիացիների և թուրքերի միջև բախումներ են գրանցվել. կան տուժածներ և ձերբակալվածներ
Գազիայնթապում երեկ սիրիացի փախստականների կողմից թուրք է սպանվել, ինչի դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են սկսվել, որն ավարտվել է մի քանի սիրիացիների ծեծելու և դանակահարության դեպքերով:
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, փայտերով, մահակներով զինված թուրքերը սիրիացիների որս են սկսել: 10-ից ավելի սիրիացի դանակահարվելու կամ դաժան ծեծի ենթարկվելու պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Կան շատ ձերբակալվածներ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները փորձել են հանդարտեցնել կրքերը՝ կոչ անելով չտրվել զգացմունքներին և տները վերադառնալ, սակայն նրանց կոչերն արդյունքներ չեն տվել:










